Ռուսաստանը չի կարողանա մինչեւ օգոստոս Գերմանիային մատակարարել «Սպուտնիկ V» պատվաստանյութն արտադրության մեջ ուշացումների եւ Հնդկաստանի հետ պայմանագրի պատճառով, մատակարարման մասին բանակցությունները փակուղի են մտել, հաղորդում է Bild-ը:

Պարբերականի աղբյուրի համաձայն՝ բանակցություններն իրականում մեռած են, քանի որ ամռան վերջում Գերմանիան, ինչպես նախատեսվում է, կստանա ուրիշ արտադրողներից կորոնավիրուսի բավականաչափ պատվաստանյութեր:

Դեղորայքի եվրոպական գործակալության կողմից ռուսական դեղամիջոցը նույնպես դեռեւս չի հավաստագրվել. ԵՄ պահանջները գերիշխող են՝ ի հեճուկս Մոսկվայի ակնկալիքների, գրում է պարբերականը:

Ավելի վաղ ԳԴՀ մի շարք դաշնային հողեր հայտարարել էին, որ մտադիր են միակողմանի կարգով ձեռք բերել «Սպուտնիկ V» պատվաստանյութը, Բավարիայում իշխանությունները ստորագրել են իրենց մտադրության մասին համապատասխան համաձայնագիր, գրում է ՌԻԱ Նովոստի-ն: