Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ «Հայաստան» դաշինքի առաջնորդները երթով միացան Ազատության հրապարակում հավաքված քաղաքացիներին։

Երթի դիմացից քայլում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես նաեւ ՀՅԴ-ի եւ «Վերածնվող» Հայաստան» կուսակցության ղեկավարները:

Երթի մասնակիցները վանկարկում էին «դեպի ուժեղ Հայաստան», «Քոչարյան վարչապետ», «Քոչարյան հերոս»:

Երթի մասնակիցները միացան Ազատության հրապարակում հավաքվածներին, որոնք նրանց դիմավորեցին ծափողջյուններով, «Քոչարյան վարչապետ» վանկարկումներով։