ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ-ի եւ «Վերածնվող Հայաստան» կուսակցության «Հայաստան» անունը կրող դաշինքի համագործակցության հռչակագիրը:

Ստորեւ ներկայացնում ենք նրա խոսքը.

«Մեր մասին

«Հայաստան» դաշինքը քաղաքական կուսակցությունների, կազմակերպությունների եւ անհատ  գորիծիչների միավորում է: Այն ձեւավորվել է հանուն ՀՀ-ի, Արցախի Հանրապետության, հանուն հայ ժողովրդի հարատեւ նվտանգության եւ բարեկցության: Դաշինքի ձեւավորումը թելադրված է 2020-ի 44-օրյա պատերազմի աղետալի հետեւանքները, պետականությանը նետված սպառնալիքները հաղթահարելու անհրաժեշտությամբ: Դաշինքն  առաջնորդվում է գիտակցությամբ, որ միայն համատեղ ջանքերով եւ միասնական լինելով է հնարավոր լուծել երկրի առջեւ ծառացած լրջագույն խնդիրները: Մենք պատրաստ ենք ստանձնել ամբողջ պատասխանատվության պետության ճակատագրի հանդեպ, կանխել պետության փլուզումը, ձեւավորել նոր որակի իշխանություն, կերտել Հայաստանի ապագան:

Մենք համոզված ենք, որ խորհրդարանական մեծամասնության միջոցով կձեւավորենք այնպիսի գործադիր իշխանություն, որը վեր կանգնելով նեղ քաղաքական նպատակներից կծառայի ազգային պետական շահերին,  կիրականացնբի դրանց պաշտպանությանն ուղղված արտաքին քաղաքականություն կերաշխավորի հուսալի անվտանգություն, կկասեցնի սոցիալ-տնտեսական անկումը, կապահովի տնտեսության զարգացման բարձր տեմպեր, կկանխի զանգվային արտագաղթի նոր ալիքը՝ անհրաժեշտ հիմքեր ստեղծելով արժանապատիվ եւ երկարաժամկետ խաղաղության համար:

Անցյալի մասին

Մենք կարեւորեւմ ենք երկրի զարգացման վերջին 30 տարիների հակասական փուլերի բաց եւ անկեղծ արձանագրումը: Հաստատկամ ենք բացթողումներից խոսելու, անցյալից դասեր քաղելու, ապագայի նոր էջ բացելու հարցոերում: Ամենաբարդ փուլերում մեզ հաջողվել է պահպանել անկախ Հայաստանը որպես աշխարհի բոլոր հայերի ազգային պետություն, արձանագրել միասնական նպատակներ ու հաջողություններ, քայլել աշխարհին համընթաց, տարածաշրջանում դառնալ գործուն դերակատար, աշխարհաքաղաքական բարդ իրավիճակներում հավասարակշռություն պահպանել:

Բոլոր իշխանությունների օրոք եղել են հաջողություններ եւ բացթողումներ, ձեռքբերումներ եւ սխալներ: Այնուամենայնիվ մեր պետությունը շարունակել է իր ընթացքը՝ լինելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամուր խարիսխ: 2018-ին երկրի ընթացքը խաթարվեց, արմատական փոփոխությունների, արդար երկիր կառուցելու խոստմամբ իշխանության եկած քաղաքական ուժը դրսեւորելով հանցավոր անպատասխանտվություն եւ պետական կառավարման համակարգը կազմալուծելու օրակարգեր սպասարկելու, հասարակական քաղաքական մթնոլորտը թունավորելու իր հետեւողական քայլերով ոչ միայն չկատարեց հանրությանը տված խոստումները, այլեւ երկիրը ներքաշեց խպատերազմի մեջ՝ զոհելով հազարավոր երիտասարդների, կորցնելով Արցախի մեծ մասը, թուլացնելով մեր պետականության հիմքերը, վտանգելով մեր ընդհանուր ապագան:

Արցախ

Արցախի Հանրախպետության հետ տեղի ունեցածը եւ շարունակվող գործընթացները ցավոտ հարված են մեր ազգային պետականությանը, խաթարում են երկրի անվտանգությունն ու պաշտպանունակությունը, հարցականի տակ են դնում մեր արժանապատվությունն ու կյանքի իրավունքը: Անարդարացի  ստատուս քվոն կարող է նոր պատերազմի պատճառ դառնալ: Ուստի մենք կողմ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բանակցային գործընթացի վերսկսմանը՝ ուղղված Արցախի տարածքի վերականգմնաը ինքնորոշման իրավունքի հիման վրա եւ Արցախ-Հայաստան երաշխավորված գործուն ցամաքային անվտանգ կապի ապահովմանը:

Դաշինքը մեր քաղաքացիների վստահության քվեն ստանալուն պես հետամուտ  է լինելու թուրք-ադրբեջանական ագրեսիայի եւ պատերազմական հանցագործությունների միջազգային ճանաչմանն  ու դատապարտմանը, լծվելու է հետպատերազմյան հումանիտար աղետի հետեւանքները մեղմելու  աշխատանքներին: Այն է՝ գերիների վերադարձ, զոհվածների ու անհետ կորածների տվյալների ամբողջացում, վիրավորների ու հաշմանդամների տնավեր դարձած մարդկանց սոցիալական աջակցություն, վերականգնողական աշխատանքներ եւ այլ կարեւոր հարցեր:

Մենք համոզված ենք, որ պատերազմից կարելի էր խոսափել, եթե անհեռատես եւ  անպատասխանատու քայլերի հետեւանքով բանակցությունները չմտնեին փակուղի: Պատերազմը, դրան նախորդող  ու հաջոդրող գործընթացները պետք է քննության առարկա դառնան, ստանան քրեաիրավական եւ քաղաքական ամբողջական գնահատական:

Մեր հանձնառությունը

Մենք պարտավոր ենք կասեցնել ազգակործան այս ընթացքը, դասեր քաղել անցյալից, Հայաստանն ազատել օտարածին օրակարգով շարժվող եւ թշնամու շահերը սպասարկող խմբակից,  բոլոր ջանքերը գործադրել պետության եւ հասարակության կայուն առողջ զարգացման համար, կառուցել մեր երկրի ապագան:

Մենք բացառում ենք մեկ անձի ձեռքում իշխանական լծակների կենտրոնացումը պետական իշխանության ինստիտուտների կազմաքանդումը, իշխանության ամբարտավանությունը, ամբոխավարական գործելաոճը, արդարադատության խոչնդոտումը, հասարակության մեր ներքին բաժանարար  գծերի ստեղծումը, ներազգային պառակտումը, սոցիալական բեւեռացումը, սոցիալական բեւեռացումը, ինչպես նաեւ հանրային  կարծիքի այլասերումը եւ կեղծ լուրերի հետեւողական շրջանառման դատապարտելի քաղաքականության շարունակությունը:

Մենք երաշխավորում ենք պետական համակարգի արդյունավետ կառավարում, անվտանգ երկիր, պաշտպանված սահմաններ, տնտեսության ակտիվացում, գյուղատնտեսության զարգացում, ներդրումների ներհոսք, կյանքի որակի տեսանելի բարելավում, աղքատության ցուցանիշների շեշտակի նվազեցում, բացառապես լեգիտիմ ընտրությունների միջոցով իշխանության ձեւավորում: Կոռուպցիայից, հովանավորչությունից եւ չարաշահման որեւէ դրսեւորումից զերծ իշխանության գործունեություն, պետական իշխանության եւ բիզնեսի տարանջատում, սոցիալական արդարության եւ բարեկցության անհրաժեշտ պայմանների ստեղծում, հանրային կյանքի որակի առաջանցիկ բարելավում, երիտասարդության ակտիվ ներգրավում  եւ հասարակության մեջ նոր վարքականոնի հաստատում:
Ապագայի մասին

Հայաստանի Հանրապետությունը ողջ հայության երազանքի մարմնավորումն է, խաթարված ազգային արժանապատվությունը եւ դիմադրողականությունը պետականության կորուստները վերականգնելու, ինքնիշխանությունը պաշտպանելու համար անհրաժեշտ է վճռական քայլերով  լավատեսություն ու հավատ ներշնչել երկրի ապագայի հանդեպ՝ հաղթահարելով անվտանգային, քաղաքական, սոցիալտնտեսական եւ բարոյահոգեբանական  ճգնաժամը: մենք կարող ենք եւ կերտելու են իր ուժերին վստահ արժանապատիվ պետություն, որն ունակ է պաշտպանելու երկրի սահմաններն ու ժողովրդի անվտանգությունը:

Ժամանակակից կրթությունը գիտական, տեխնոլոգիական առաջընթացը եւ նորարաությունը Հայաստանի հուսալի ապագայի կարեւորագույն բաղադրիչներն են:

Հայւ ինքնության պահպնման հիմնասյուներն են հայոց լեզուն, պատմությունը, հավատքը, Հայ առաքելական եկեղեցին, մշակույթը ուրույն արժեհամակարգը:

Գլոբալ գործընթացներում մեր մրցակցային առավելությունն այն քաղաքացին է, որն իբրեւ ինքնության անկյունաքարային բաղադրիչ գիտակցում է պետականության դերը, կարող է խելամտորեն համադրել ազգայինն ու համամարդկայինը, ավանդականն ու ժամանակակիցը:
Ապագան կերտելու գրավականը

Խաղաղություն եւ անվտանգություն, արդարություն, ազատությունհամերաշխություն, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում եւ դատապարտում, հայ ժողովրդի անժամանցելի իրավունքների իրացում, համահայկական ներուժի ամբողջական իրացում, երկքաղաքացիության սահմանափակումների վերանայում, ազգային միասնականության եւ անփոփոխ բարոյականության արժեքների վրա հիմնված քաղաքական մշակույթ:

Մենք ունենք երկրի զարգացման երկարաժամկետ ծրագրեր, որոնք կներկայացվեն հանրությանը եւ որոնց իրականացումն սկսվելու է «Հայաստան» դաշինքի հաղթանակով: Մեր ժողովուրդն  զգալու է կյանքի որակի զգալի փոփոխությունները ամենամոտ ապագայում»:

«Հայաստան» դաշինք, դեպի ուժեղ Հայաստան: