Իրաքի անվտանգության ծառայության աշխատակիցները կանխարգելել են Քիրքուք նահանգում նավթահորի պայթյունի փորձը, գրում է ՏԱՍՍ-ը:

Անվտանգության ծառայությունը վնասազերծել է ռումբը, որը տեղադրված էր նահանգի հյուսիս-արեւմուտքում տեղակայված Բայ Հասան տեղանքում: Գործողությունն անցկացնելու արդյունքում ոչ մեկը չի տուժել:

Այս շաբաթ Բայ Հասան տեղանքն արդեն ենթարկվել էր հարձակման: Անհայտ անձանց կողմից պայթեցվել էր երկու նավթահոր: Դեպքի հետեւանքով զոհվել եւ վիրավորվել էին անվտանգության ծառայության աշխատակիցներ: