Ազատության հրապարակում մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի հավաքը։

Դաշինքի ցուցակը գլխավորող 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ դաշինքի մասին կազմող ՀՅԴ, «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների առաջնորդները երթով միացան Ազատության հրապարակում հավաքված քաղաքացիներին։ Այստեղ նրանց դիմավորեցին «Քոչարյան, վարչապետ», «Դեպի ուժեղ Հայաստան», «Քոչարյան, հերոս» վանկարկումներով։ Մինչեւ այդ դաշինքի ուժերը համագործակցության հռչակագիր էին ստորագրել առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Հայաստան» դաշինքով մասնակցելու վերաբերյալ։