Այս իշխանությունը խլեց մեր հաղթանակը և պարտություն բերեց մեր դեմքներին։ Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքի հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց «Ճշտմարտություն սերունդների համար» նախաձեռնության համակարգող Գեղամ Նազարյանը։

«Ինձ նման հարյուրավոր հայրեր պետք է զանգեին իրենց որդիներին և շնորհավորեին: Պետք է գնային Հադրութ, Շուշին, Ջրական, Արայի լեռ իրենց որդիներին տեսնելու և շնորհավորելու: Տականքները եկան և խլեցին և Շուշին, և հաղթանակը և մեր տղերքին:

Երբ առաջին անգամ ես ելույթ ունեցա հանրահավաքին` դեկտեմբերի 23-ին, մտածում էի, որ բանականությունը կհաղթի, և մենք ավելի շուտ կազատվենք տականքներից, բայց ներողություն եմ խնդրում մեր տղերքից ու ծնողներից, որ այսքան երկարեց, բայց ես ձեզ ասում եմ` եկել է վերջին պահը. մենք ուս ուսի տված պետք է երկիրը փրկենք այս չարքից, որպեսզի մեր տղերքի շիրիմների մոտ ասենք, որ շարունակենք ձեր գործը:

Այսօր ցանկացած հայ լինի Հայաստանում, թե սփյուռքում, կանգնելով հայելու առաջ, տեսնում է պարտության դեմքը: Մենք հավաքվել ենք, որպեսզի ջարդենք այդ դեմքը, որպեսզի քշենք այս չարքին և կառուցենք այն երկիրը, որի մասին երազել են մեր տղերքը, որոնք իրենց ամենաթանկը տվեցին մեր հայրենքի համար»,- նշեց նա։

Գեղամ Նազարյանի խոսքով՝ անգամ պետք չէ թույլ տալ, որ գործող իշխանությունը մասնակցի ընտրություններին։ «Մասնակցնեն, որ ի՞նչ անեն, որ ընտրարշավի ժամանակ պատմեն, թե ինչպես հանձնեցին Շուշին, ինչպես սպանեցին մեր տղաներին, իսկ իր կինն էլ մոնիտորներով հետևում էր, թե ինչպես էին մեր տղաներն իրենց կյանքը տալիս: Դատարկագլուխ, ո՞վ է քեզ ստիպում, որ մասնակցես այս ընտրություններին: Ուժ գտիր մեջդ, արի կանգնիր այստեղ և ասա՝ ովքեր են քեզ ստիպում այս անբարոյականություններն անել: Ո՞վ քեզ ստիպեց, որ այսօր սողեսող գնացիր «Եռաբլուր» և փորձեցիր ծաղրել մեր տղերքին, չստացվեց` քեզ ես ծաղրում: Հիշո՞ւմ ես` մի անգամ սողեսող գնացիր հետևիցդ ձյունը եկավ ու մեր տղերքի շիրիմները մաքրեց: Այսօր էլ անձրև եկավ ու քո արյունոտ ոտքերը մաքրեց այդտեղից»,- ասաց Գեղամ Նազարյանը։

Գեղամ Նազարյանի կարծիքով հարթակում կանգնած են մարդիկ, որոնք հաղթանակ են բերել երկրին և հիմա էլ կարող են ոտքի կանգնեցնել երկիրը. «Մենք մեր սխալը կուղղենք: Երկիրը կմաքրենք և մեր թևերը քշած կվերացնենք չարքի բերածը»,- ավելացրեց Գեղամ Նազարյանը: