Արցախի կարգավիճակի հարցը լուծելու համար պետք է նորից գործի դնել այն մեխանիզմը, որը գոյություն է ունեցել բանակցային առումով, եւ ամբողջությամբ պետք է գործի դնել ջանքերը անվտանգային համակարգի ձեւավորման ողջ գործընթացը վերականգնելու ուղղությամբ: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, «Հայաստան» դաշինքի հանրահավաքից հետո լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Միայն դրանից հետո կարող ենք ասել, որ կարող ենք Արցախի հարցը համապատասխան ընթացք տալ լուծելու համար: Իսկ մեր ցանկությունը Արցախի կարվածիճակում Արցախի անկախությունն է, իսկ հեռանկարի առումով միացումը մայր Հայաստանին»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ինքը եւս Շուշիի պաշտպանությանն է մասնակցել, արդյոք պարտության մեջ իր մեղքի բաժինը չկա, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Պետական կառավարման համակարգում կարող են դերակատարում ունենալ այն անձինք, որոնք պետական եւ ռազմական պաշտոնների են նշանակված եւ ունեն լծակներ ռազմական գործողություններ ղեկավարելու: Այսինքն հրամանատրը պետք է ունենա շտաբ, իր զորատեսակներով, իմանա դրանց վիճակը, կարողությունները, հնարավորությունները: Ես 4 տարուց ավել է, պաշտպանության նախարար չեմ: Ես կամավոր կերպով մեկնել եմ Արցախ, ինչով կարողացել եմ Արցախի նախագահին աջակցել եմ: Տարբեր վայրերում եմ եղել, եւ նաեւ Շուշիում աշխարհազորի ձեւավորմանը որոշակի աջակցություն եմ ցուցաբերել: Լիարժեք կառավարում իրականացնողը միայն գործող ռազմական գործիչներն են: Ես այնտեղ որեւէ հնարավորություն չեմ ունեցել, բացի իհարկե, ոգի տալուց, աջակցելուց»,-ասաց նա:

Սեյրան Օհանյանը վտահություն հայտնեց, որ հաղթանակը կլինի, կգան ուժեր, որոնք փորձառու են. «Հաղթանակից հետո շատ-շատերին, որոնք մոլորված վիճակում են, մեր պարտականությունն է ազգը համախմբեելու եւ իրենց ձարձի բերելու»: