Մոսկվայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ այցելել են Տրոեկուրովյան գերեզմանատանն ամփոփված լեգենդար հետախույզներ, Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի և նրա տիկնոջ՝ Գոհար Վարդանյանի շիրիմներին, ծաղիկներ դրել և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին: Այս մասին NEWS.am-ին հայտնում են նախագահի աշխատակազմից: