Առնվազն վեց մարդ է զոհվել հրաձգության արդյունքում, որը տեղի է ունեցել կիրակի գիշերը Կոլորադո նահանգի Կոլորադո Սպրինգս քաղաքում երեկույթի ժամանակ Այս մասին հաղորդվում է տեղի ոստիկանության կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Իրավապահ մարմինները ահազանգին արձագանքել են ժամը 00:18-ին: Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը վեց սպանվածի եւ մեկ ծանր վիրավորի է հայտնաբերել թրեյլերում, որտեղ տեղի էր ունենում ծննդյան երեկույթը: Տուժածը հոսպիտալացվել է, ավելի ուշ նա հիվանդանոցում մահացել է:

Ոստիկանության տվյալներով՝ զինված անձը երեկույթի մասնակիցներից մեկի ընկերն էր: Նա ենթադրաբար ինքնասպան է եղել:
Կրակոցների դրդապատճառները դեռ պարզված չեն, ոստիկանությունը հետաքննություն է սկսել միջադեպի կապակցությամբ: