Բրիտանացի փրկարարներն օպերացիա են իրականացրել Լոնդոնի հարավ-արեւմուտքում Թեմզա գետում հայտնված փոքրիկ կետի փրկության համար, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով BBC-ն: Կաթնասունը տեղափոխվել է անվտանգ վայր:

Փրկարարական ծառայության ներկայացուցիչները դեպքի վայր էին ժամանել ժամը 21: 00-ին, չորս ժամ անց մոտ 3-4 մ երկարությամբ կետը տեղափոխվել է անվտանգ վայր: Ինչպես նշվել է, անասնաբույժը կգնահատի կենդանու վիճակը: Զննման արդյունքում որոշում կկայացվի կետին վայրի բնություն բաց թողնելու մասին:

Ինչպես պարզաբանում է հեռուստաալիքը, այս կաթնասունը պատկանում է խոշոր գծավոր կետաձկերի տեսակին, որոնք սովորաբար հանդիպում են Ատլանտյան եւ Խաղաղ օվկիանոսների հյուսիսային հատվածներում: