89 մոդել կստանա Xiaomi սմարթֆոնների համար MIUI թաղանթի նոր տարբերակը: Ցուցակը հրապարակվել է Twitter-ում @xiaomimiui հայտնի ինսայդերական ալիքի կողմից:

Մեծ է սմարթֆոնների ցանկը, որոնք փուլ առ փուլ թարմացում են ստանալու: Այսպիսով՝ դրանում ընդգրկված է Redmi Note 8 Pro-ն, որը թողարկվել է դեռեւս 2019 թվականին: MIUI 13 չեն ունենա այն մոդելները, որոնք ներկայացվել են 2018 թվականին, օրինակ, առաջատար Mi 8-ը, որն աշխատում է Snapdragon 845 պրոցեսորով, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

MIUI 13 նորամուծությունները դեռ գաղտնի են պահվում. թաղանթի մասին մանրամասներ դեռևս հայտնի չեն: Հայտնի է, որ Xiaomi-ն որոշ փոփոխություններ կմտցնի ծրագրային ապահովման ինտերֆեյսում և կրկին կբարձրացնի իր աշխատանքի կայունությունը:

MIUI-ի մեծ թարմացումը կհաջորդի 12.5 տարբերակին, որը մայիսին Չինաստանի սահմաններից դուրս եկավ: Չինական ընկերությունն ամռանը կներկայացնի  Android-ի վրա  հիմնված թաղանթի 13-րդ վերանայումը, սակայն այն օգտատերերին հասանելի չի լինի մինչև 2021 թվականի աշունը: