Ֆրանսիայի կրթության նախարարությունը դպրոցներին արգելել է գրավոր խոսքում չեզոք գենդերային բառեր օգտագործել, գրում է Daily Mail-ը:

Նման բառերը համարվել են վնասակար ֆրանսերենի համար. չեզոք գենդերային բառերը ամրապնդում են անգլերենի՝ որպես «գերիշխող» լեզվի կարգավիճակը աշխարհում: Բացի այդ, ըստ կրթության նախարար Ժան-Միշել Բլանկերի, դիսլեքսիայով տառապող երեխաները դժվարությունների կբախվեն` նրանք, ովքեր ունեն գրելու եւ կարդալու դժվարություններ, չեն կարողանա հիշել նոր կանոնները:  

Daily Mail-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Ֆրանսիական ակադեմիան նույնպես արգելել էր դպրոցներում միջանկյալ կետերի օգտագործումը: Ակադեմիայում կարծում են, որ դրանք «վնասում են ֆրանսերենի պրակտիկային եւ ըմբռնմանը»:

Նման կետերն օգտագործվում են գենդերային պատկանելությունը նշելու համար, օրինակ՝ député.es (կին խորհրդարանականներ): Ֆրանսերենի կանոնների համաձայն՝ տղամարդկանցից եւ կանանցից բաղկացած խմբի մասին կխոսեն նաեւ արական սեռով. օրինակ՝ «amies»-ի (ընկերներ) փոխարեն «amis»: Չեզոք գենդերային բառերի ներդրման աջակiցները առաջարկում են օգտագործել կետեր՝ «ami.e.s»: