Արաբական պետությունների լիգայի (ԼԱՍ) գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ-Գեյթը կոչ է արել Իսրայելի իշխանություններին պատասխանատվության ենթարկել՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման համար: Գլխավոր քարտուղարի համապատասխան հայտարարությունը երեքշաբթի հրապարակվել է Արաբական լիգայի կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

ԱՊԼ-ի գլխավոր քարտուղարն Իսրայելին պատասխանատվության է կանչել Պաղեստինի հետ հակամարտության սրման համար:

«Ահմեդ Աբու ալ-Գեյթը մեղադրում է Իսրայելին ներկայիս վտանգավոր սրման մեջ՝ շեշտելով, որ սրման են հանգեցրել երկրի խախտումները Երուսաղեմում, մասնավորապես՝ կառավարության հանդուրժողականությունը պաղեստինցիների եւ արաբների նկատմամբ թշնամաբար տրամադրված հրեա ծայրահեղականների նկատմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Արաբական լիգայի գլխավոր քարտուղարը նաեւ կոչ է արել «միջազգային հանրությանն անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ Իսրայելի ագրեսիվ գործողությունները Երուսաղեմում, Գազայի հատվածում եւ Պաղեստինի գրավյալ բոլոր տարածքներում դադարեցնելու համար»:

Երեքշաբթի ԱՊԼ-ի արտգործնախարարները վիդեոկոնֆերանսի միջոցով արտակարգ հանդիպում կանցկացնեն՝ Արեւելյան Երուսաղեմում իրավիճակը քննարկելու համար: