«Դա սարսափելի է: Անմեղ մարդիկ են զոհվել: Ահաբեկչությունն ազգություն չունի: Մենք շատ լավ գիտենք, թե ինչ է ահաբեկչությունը եւ բազմիցս բախվել ենք դրան:

Մենք շատ լավ գիտենք, թե ինչ է ահաբեկչությունը, որն աջակցվում եւ ֆինանսավորվում է պետական մակարդակով: Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից մոլորակի բոլոր տարածաշրջաններից ուղարկված բոլոր տեսակի ահաբեկիչները 44 օր բացահայտ կռվում էին Արցախի Հանրապետության դեմ:

Մենք խորապես վշտացած ենք Կազանում տեղի ունեցածի համար»,- NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է Բաբայանը:
Մայիսի 11-ին Թաթարստանի մայրաքաղաքում 19-ամյա մի ուսանող կրակ էր բացել Ջաուդաթ Ֆայզիի փողոցում գտնվող ուսումնական հաստատության վրա: Զոհվել է ութերորդ դասարանի յոթ աշակերտ եւ նրանց ուսուցիչը: Կան շատ վիրավորներ: