«Զինանոց-2021» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ՔՈԳՎ և Կոտայքի բաժնի ծառայողները այցելել են Ձորաղբյուր գյուղի առանձնատներից մեկը, որտեղ, ըստ տեղեկությունների,  թաքնվում էր առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեղադրանքով հետախուզվող մի երիտասարդ։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողները նկատել են, որ առանձնատանը հրազեն կա։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է գործարանային համարով «Pietro Beretta» տիպի հրազեն՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 5 փամփուշտով։ Ապօրինի հրազենն ու փամփուշտները վերցվել ու փաթեթավորվել են։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։

Երևանում բնակվող 38-ամյա մի տղամարդը ոստիկանության ծառայողներին հայտնել է, որ ատրճանակն իրենն է։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։