Երեւանի Կենտրոնի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի առթիվ կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանության լրատվության ծառայությունից։

Նշենք, որ այսօր՝ առավոտյան ծեծկռտուք է տեղի ունեցել թաղապետարանի քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ Մանվել Մարգարյանի եւ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանի միջեւ:

NEWS.am-ը տեղեկացավ, որ Կենտրոնի թաղապետ Ավետ Պողոսյանը գտնվում է արձակուրդում։

Մեզ հետ զրույցում քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն ասաց, որ դեպքի մանրամասներին չի տիրապետում եւ հրաժարվեց մեկնաբանություն տալ։

Երեւանի Կենտրոն թաղապետարանում պաշտոնյան աշխատակցի է ծեծի ենթարկել