ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի եւ նրա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի միջեւ քննարկումներ են նախապատրաստվում զենքի վերահսկման եւ անվտանգության հարցերի շուրջ, զինաթափման համաժողովում հայտարարել է ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Վուդը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Նախագահ Բայդենը եւ նախագահ Պուտինը պայմանավորվել են ուսումնասիրել սպառազինությունների վերահսկման եւ անվտանգության նոր խնդիրների վերաբերյալ ռազմավարական կայունության քննարկումների հնարավորությունը: Մենք պատրաստվում ենք այդ քննարկումներին»,- ասել է Վուդը զինաթափման վերաբերյալ համաժողովի լիագումար նիստում: Ելույթի տեքստը հրապարակվել է Ժնեւում ԱՄՆ առաքելության կայքում: