Կազանի դպրոցներից մեկում կրակոցների արդյունքում զոհվածների ընտանիքներին տարածաշրջանային իշխանությունները  յուրաքանչյուրին 1 միլիոն ռուբլի կտրամադրեն, հայտնել է Թաթարստանի նախագահի մամուլի ծառայության ղեկավար Լիլիա Գալիմովան:

«Հանրապետության կառավարությունը նախագահի անունից որոշում է նախապատրաստում վճարների կազմակերպման մասին. 1 միլիոն՝ զոհվածների ընտանիքներին, 400 հազար՝ ծանր եւ միջին ծանրության վիրավորված անձանց, 200 հազարը՝ մեղմ աստիճանի վնասվածք ստացածներին»,- ՏԱՍՍ-ը մեջբերում է նրա խոսքերը.

Կազանի N175 դպրոցում հարձակման արդյունքում սպանվել է ութերորդ դասարանի յոթ աշակերտ եւ մի ուսուցիչ: Ավելի քան 20 մարդ տարբեր վնասվածքներով հայտնվել է հիվանդանոցներում: