Դիմադրությունն «Իսրայելի հանցավոր ռեժիմին» դիմակայելու միակ միջոցն է: Այս մասին ասվում է Իրանի խորհրդարանի՝բռնազավթված պաղեստինյան տարածքներում եւ Իսրայելում բռնության աճի կապակցությամբ արված հայտարարության մեջ, փոխանցում է Mehr-ը:

«Ռամադան սուրբ ամսվա վերջին օրերին հարձակվելով Ալ-Աքսա մզկիթի վրա, խախտելով մարդու իրավունքները բռնազավթված տարածքներում, հատկապես՝ Սուրբ Ղոդսում, պաղեստինցիներ սպանելով Գազայի հատվածում` սիոնիստական ռեժիմը եւս մի խարան թողեց մարդու իրավունքների պաշտպանների եւ միջազգային կազմակերպությունների ճակատին, հատկապես՝ ՄԱԿ-ի:

Բնակավայրերի կոռուցումն Արեւելյան Ղոդսում եւ Հորդանան գետի ափին, ինչպես նաեւ պաղեստինցիների տեղահանությունն ու արտաքսումը շարունակվում են: Մինչդեռ ՄԱԿ-ը եւ Անվտանգության խորհուրդը լուռ եւ պասիվ են` պարզապես հետեւելով այս ողբերգությունը: Եվրոպան աչք է փակել այս աղաղակող հանցագործության վրա, իսկ ԱՄՆ-ն մեղսակից է բռնազավթված տարածքներում տեղի ունեցող հանցագործություններին:

Դիմադրությունն Իսրայելի հանցավոր ռեժիմին դիմակայելու միակ միջոցն է, եւ Դիմադրության խմբերը պատրաստ են պաշտպանել Պաղեստինի գործը մինչեւ դրա լիարժեք ազատագրումը»: