Ջերմոցային լոլիկի գինը կկազմի մոտ 1000 դրամ (մոտ 2 դոլար), բայց ամսվա վերջին գները կիջնեն: Այս մասին մայիսի 11-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ջերմոցային ասոցիացիա» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Պողոս Գեւորգյանը: Շատ բան, նրա խոսքով, կախված կլինի ներմուծվող ապրանքներից եւ գազի գնից:

«Օրինակ՝ մեկ ամիս առաջ, երբ Իրանից բերվեց լոլիկի էժան խմբաքանակ՝ 400 դրամ (մոտ 0,7 դոլար) մեկ կիլոգրամի համար, դա խնդիրներ ստեղծեց: Տեղական արտադրողները պարզապես ի վիճակի չեն նման գնի հետ մրցակցել, քանի որ այն նույնիսկ ջեռուցման ծախսերը չի ծածկում»,- հավելեց նա: