Հնդկաստանում որոշ բնակիչներ գերադասում են կորոնավիրուսի դեմ պայքարի արտասովոր միջոցներ. նրանք քսում են իրենց մարմնին գոմաղբ եւ կովերի մեզ: Բժիշկները նախազգուշացնում են այդ պրակտիկայի մասին՝ հայտարարելով, որ չկան ապացույցներ, որ այն բարձրացնում է իմունիտետը կամ օգնում բուժել COVID-ը, գրում է NYP-ը:

«Կան նաեւ ռիսկեր առողջության համար, որոնք կապված են դրանք օգտագործելու կամ տարածելու հետ. ուրիշ հիվանդություններկարող են փոխանցվել կենդանիներից մարդկանց»,-հայտարարել է Հնդկաստանի բժշկական ասոցիացիայի նախագահը:

Հինդուիզմում կովը կյանքի սուրբ խորհրդանիշն է:

Երկրի արեւմտյան մասում Գուջարաթի որոշ բնակիչներ այցելել են կովերի կացարաններ, որպեսզի քսեն դրանց արտաթորանքը, այնուհետեւ գրկախառնվեն կովի հետ եւ հարգանքի տուրք մատուցեն կենդանուն, երբ խառնուրդը չորանում է: Այնուհետեւ նրանք լվանում են այն կաթով կամ թանով: