Ավստրիայի բնակիչը հայտնվել է դատապարտյալի աթոռին նախկին տիկնոջը կորոնավիրուսով միտումնավոր վարակելու համար, հաղորդում է AP-ն:

Լինցի շրջանային դատարանի ներկայացուցիչը հայտարարել է, որ 63-ամյա տղամարդը դատապարտվել է ինը տարվա ազատազրկման:

Դատավորները տղամարդուն մեղավոր են ճանաչել տուժածին լուրջ մարմնական վնաս հասցնելու մեջ, երբ նրանք դեռեւս ապրում էին միասին միեւնույն տան մեջ՝ սպասելով ապահարզանի գործընթացի ավարտին:

Մեղադրյալը հազացել է տիկնոջ ուղղությամբ, երբ տեղեկացել է COVID-19-ի իր թեստի դրական արդյունքի մասին, հայտնել է դատարանի ներկայացուցիչը: Նրան կարգադրվել էր վճարել 1000 եվրո՝ որպես նախկին տիկնոջը հասցված վնասի փոխհատուցում, որն արդեն բուժվել է COVID-19-ից: