YouTube-ը հայտարարել է 100 մլն դոլարի ֆոնդ ստեղծելու մասին, որպեսզի վճարի հանրահայտ Shorts տեսահոլովակները նկարահանողներին։

Ֆոնդը կգործարկվի առաջիկա ամիսներին: Վճարումները կկատարվեն ինչպես այս, այնպես էլ հաջորդ տարի:

Հարթակները ձգտում են ներգրավել երիտասարդ հեղինակներին, ովքեր ունեն հսկայական թվով հետեւորդներ եւ վաստակելու մեծ ներուժ՝ նկարահանելու կարճ կատակերգական տեսարաններ եւ պարային համարներ: TikTok հավելվածը սկիզբ է դրել տեսահոլովակներ ստեղծելու միտմանը եւ արագորեն կրկնօրինակվել է այլ հավելվածների կողմից, ինչպիսիք են Facebook Reels-ը, Snapchat Spotlight-ը եւ YouTube Shorts-ը:

YouTube-ը հայտարարել է, որ նոր հիմնադրամը կվճարի Shorts տեսահոլովակների ստեղծողներին, որոնք դիտողների ամենամեծ ուշադրությունն են գրավում: