Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի նախկին տեղակալ Բորիս Ավագյանը ԱԺ արտահերթ ընտրություններին աջակցելու է «Վերածնվող Հայաստան» կուսակցությանը։  Այս մասին այսօր՝ մայիսի 11–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ավագյանը։

Հարցին՝ կլինի՞ «Հայաստան» դաշինքի ցուցակում, Բորիս Ավագյանը նշեց, թե ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ քննարկում չի ունեցել։

«Ես «Վերածնվող Հայաստան» կուսակցությանն անպայման աջակցելու եմ։ Երբ դու անցնում ես Գորիս–Մեղրի ճանապարհով եւ տեսնում ես ցուցանակներ, որտեղ գրված է Ադրբեջան, այն ժամանակ երբ մենք ունենք մեծաքանակ գերիներ, անհետ կորածներ, եւ թույլ տալ, որ նրանք բերեն ամրացնեն այց ցուցանակներն ու սահմանային գիծն այդպես քաշե՞ն։ Ես տեսնում եմ, որ Սյունիքի բնակիչների անվտանգությունը ապահովում են ռուս սահմանապահ զորքերը, միայն դա  է հույսը, որ սյունեցիները կարողանում են այնտեղ ապրել, եւ ոչ թե գաղթել։ Այս խնդիրները հրատապ լուծում են պահանջում»,– ասաց Բորիս Ավագյանը։

Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ «Վերածնվող Հայաստան» եւ ՀՅԴ կուսակցությունները մասնակցելու են  ընտրություններին։ Մայիսի 9–ին քաղաքական այս ուժերը հայտարարեցին ընտրություններին «Հայաստան» դաշինքով մասնակցելու վերաբերյալ։