WhatsApp-ն աստիճանաբար կանջատի այն օգտատերերի զանգերն ու հաղորդագրությունները, ովքեր համաձայն չեն հավելվածի նոր գաղտնիության քաղաքականության հետ,  հայտնում է Insider-ը՝ վկայակոչելով ընկերության ներկայացուցչին:

Եթե օգտատերերը համաձայն չեն նոր քաղաքականության հետ, մի քանի շաբաթ անց նրանք չեն կարողանա մուտք գործել իրենց չաթեր:

Եվս մի քանի շաբաթ անց օգտատերերը զանգեր կամ ծանուցումներ չեն ստանա՝ չնայած ժամանակտ կտատանվի օգտատիրոջից օգտատերը:

Գաղտնիության նոր քաղաքականությունն ի սկզբանե նախատեսված էր ներդնել փետրվարին, սակայն հետաձգվել էր երեք ամսով, երբ քննադատները հայտնել էին, որ թարմացումը թույլ կտա հավելվածին ավելի շատ անձնական տվյալներ փոխանցել Facebook-ին՝ WhatsApp-ի մայր ընկերությանը:

WhatsApp-ը հայտարարել է, որ նորացված պայմանները տարածվում են միայն բիզնես էջերի հաղորդագրությունների նկատմամ, ինչը ընկերություններին թույլ է տալիս ավելի հեշտ միանալ Facebook պլատֆորմին:

Օգտատարերեը հավելվածում անընդհատ հիշեցումներ կստանան նոր պայմաններն ընդունելու համար:

Ընկերության ներկայացուցիչը Insider-ի հետ զրույցում հաստատել է, որ WhatsApp-ը չի ջնջի այն օգտատերերի էջերը, ովքեր հրաժարվում են ընդունել նոր քաղաքականությունը: Նրա խոսքով՝ դա նաեւ ֆունկցիոնալության սահմանափակման չի հանգեցնի մայիսի 15-ից անմիջապես հետո, երբ նոր քաղաքականությունն ուժի մեջ կմտնի: