Ֆրանսիայի Ազգային ժողովը հավանություն է տվել COVID-19-ի «առողջության անձնագրի» ստեղծմանը, որը մարդիկ կարող են օգտագործել մարզական միջոցառումների, փառատոնների ու մարդաշատ վայրերում գտնվելու համար, հայտնում է AP- ն:

«Առողջության անձնագիրը», որն ուժի մեջ կմտնի հունիսի 9-ից, ապացույց կհանդիսանա, որ անձը կա՛մ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, կա՛մ վերջերս ՊՇՌ թեստի բացասական արդյունք է ստացել,  կա՛մ վերականգնվել է, հետեւաբար՝ բնական հակամարմիններ ունի:
Առաջարկությունն ի սկզբանե մերժվել էր Ստորին պալատում՝ քաղաքացիական ազատությունների ոտնահարման հետ կապված մտավախությունների պատճառով:

Սակայն չորեքշաբթի առավոտյան Ազգային ժողովը հաստատել էր նախագիծն այն բանից հետո, երբ կառավարությունը կրճատեց անցումային շրջանը, որի ընթացքում նա կարող էր կրկին սահմանափակումներ մտցնել, ինչպիսին է պարետային ժամը, առանց խորհրդարանական հաստատման հունիսի 2-ին Ֆրանսիայում արտակարգ դրության վերացումից հետո: