Freedom House-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում համագործակցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ՝հայ ռազմագերիների նկատմամբ վատ վերաբերմունքի մեղադրանքների հետաքննության հարցով:

«Մենք խորապես մտահոգված ենք վերջին զինված բախումից հետո Ադրբեջանի կողմից գերեվարված եւ կալանավորված հայերի նկատմամբ անմարդկային եւ վատ վերաբերմունքի կապակցությամբ, այդ թվում՝ խոշտանգումների մասին հաղորդումների»,- ասել է Freedom House-ի Եվրոպայի եւ Եվրասիայի ծրագրերի տնօրեն Մարկ Բերենդտը:

«Մենք Ադրբեջանի իշխանություններին հորդորում ենք լիարժեք կերպով համագործակցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ջանքերի հետ՝ հետաքննելու կալանավորված հայերի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին հաղորդագրությունների արժանահավատությունը՝ անկախ նրանց կարգավիճակից, եւ նրանց համար, ովքեր դեռ գտնվում են կալանքի տակ, ապահովել պաշտպանության բոլոր միջոցները՝ միջազգային մարդասիրական իրավունքի եւ հումանիտար իրավունքի պահանջներին համապատասխան, այդ թվում՝  ազատությունը խոշտանգումներից եւ անմարդկային վերաբերմունքից: Որպես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան ստորագրած երկիր՝ Ադրբեջանը պարտավոր է լիովին համագործակցել դատարանի հետ եւ տրամադրել պահանջվող բոլոր տեղեկությունները՝ այդ լուրջ հարցերի թափանցիկ հետաքննությանը նպաստելու համար»:

Նշվում է, որ Ադրբեջանում շուրջ 200 հայ գերու ճակատագիրն անորոշ է մնում՝ չարաշահումների եւ նվաստացման մասին հաղորդագրությունների ֆոնին, այն անից հետո, երվ նրանց վերադարձը կարգադրագրվել էր հրադադարի մասին հայտարարությամբ: