Հակառակորդը Սեւ լճի տարածքում առաջ է եկել եւ փորձ է կատարում տեղակայվելու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։

«Ինչպես եւ կանխատեսում էինք մեր` Հայերիս թշնամին` թուրքը Սեւ լճի տարածքում առաջ է եկել եւ փորձ է կատարում տեղակայվելու, ի դեպ ասեմ Սեւ լճի մեծ մասը մեզ է պատկանում նույնիսկ ալիեւանիկոլական քարտեզներով.

Սեւ լճի տարածքում գտնվող արհեստական ջրամբարից է իրականացվում համայնքի ոռոգման ջրի ջրամատակարարումը, ի դեպ ջրամբարի պլատինան հենց նույն քարտեզներով անցել է թուրքին:

Փոխարեն ԱԺ ամբիոնից ամպագոռգոռ եւ սուտ հայտարարություններ տարածելուն լավ կլիներ ամիսներ շարունակ մեր կողմից բարձրացվող խնդիրներին ականջ դնեիք, ամոթի զգացում ունեցեք...»,- գրել է նա։

Ինչպես և կանխատեսում էինք մեր` Հայերիս թշնամին` թուրքը Սև լճի տարածքում առաջ է եկել և փորձ է կատարում տեղակայվելու, ի...

Опубликовано Մենուա Հովսեփյան Среда, 12 мая 2021 г.