«Ապագա կա» կարգախոսը ցույց է տալիս, որ կասկածի տակ է դրված Հայաստանի ապագան եւ երբ փորձում են կոչ անել, որ կա ապագա, կարծես մարդիկ մտածում էին՝ ապագա չկա: Այս մասին, այսօր՝ մայիսի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով իշխող կուսակցության կարգախոսին՝ «Ապագա կա»:

«Այս հարցի վրա ուշադրություն սեւեռելը արդեն իսկ նշանակում է, որ ապագա կա, բայց այն վտանգված է հենց իրենց ձեռքով»,-ասաց նա: