Իրանի նախագահ Հասան Ռոհանին ափսոսանք է հայտնել, որ Պաղեստինի հիմնական մահմեդական հարեւանները «լռում են սիոնիստական ռեժիմի վայրագությունների մասին», հայտնում է Tasnim-ը:

Նա դատապարտել է «Իսրայելի դաժան հանցագործությունները պաղեստինյան ժողովրդի հանդեպ՝ Գազայի հատվածում եւ Ալ-Քուդսում»: «Սիոնիստները, ովքեր սպանում են մարդկանց, ընդհանուր ոչինչ չունեն կրոնի հետ»,- ասել է նա:

Ռոհանին քննադատել է իսլամական որոշ կառավարությունների եւ Պաղեստինի հարեւաններին, որոնք լռում են իսրայելական ագրեսիայի նոր ալիքից հետո: «Ինչո՞ւ են մահմեդականները եւ Պաղեստինի հարեւան խոշոր պետությունները, ինչպիսիք են Եգիպտոսը, Հորդանանը եւ այլ երկրներ, լռում այդ հանցագործությունների մասին»:

Նրա խոսքով՝ Իրանն այժմ գրեթե միայնակ է աջակցում Պաղեստինի հալածված ժողովրդին: