Մենք մոտենում ենք լայնամասշտաբ պատերազմի: Այս մասին Twitter-ում գրել է մերձարեւելյան կարգավորման հարցերով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Թոր Վենեսլանդը՝ մեկնաբանելով սրումը Գազայի հատվածում եւ Իսրայելում:

«Անմիջապես դադարեցրեք կրակը: Մենք մոտենում ենք լայնամասշտաբ պատերազմի: Բոլոր կողմերի ղեկավարները պետք է պատասխանատվություն ստանձնեն դեէսկալացման համար: Գազայում պատերազմի գինը հսկայական է, եւ վճարում են հասարակ մարդիկ: ՄԱԿ-ը աշխատում է հանգստության վերականգնման ուղղությամբ: Վերջ տվեք բռնություններին»,- ասել է նա: