Կազանում դպրոցականներին ու մեծահասակներին գնդակահարած Իլնազ Գալյավիեւը դիմել է բժիշկներին՝ կապված ուժեղ գլխացավերի հետ, հայտնել է Քննչական կոմիտեն։

«Հետաքննության համաձայն, Իլնազ Գալյավիեւը հաշվառված է բժիշկների՝ հոգեբույժի եւ նարկոլոգի մոտ: Սակայն, ինչպես պարզվել է, նա նախկինում բազմիցս դիմել էր բժշկական օգնության՝ ուժեղ գլխացավերի հետ կապված: Անցյալ տարի բժշկական հաստատություններից մեկին դիմելու հետ կապված՝ նրա մոտ ախտորոշվել է գլխուղեղի հիվանդություն: Այս տարվա սկզբից հարազատները նրա վարքագծում նկատել են նաեւ ագրեսիվություն եւ դյուրագրգռություն: Նրա ներկայիս վիճակը բնութագրվում է ոչ ադեկվատ, ինչն այս պահին խոչընդոտում է նրա հետ քննչական գործողությունների լիարժեք իրականացմանը»:

Քննիչները հայտնաբերել են այն վայրը, որտեղ Գալյավիեւը զենք է ձեռք բերել, ինչպես նաեւ դրա համար անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրման հետ կապված հանգամանքները:

Հետաքննության համար անհրաժեշտ փաստաթղթերը առգրավվել են: Կասկածյալի բնակության վայրում կատարվել է խուզարկություն, որի շրջանակներում առգրավվել եւ գործին են կցվել իրեղեն ապացույցներ։ Հարցաքննվել է ավելի քան 75 մարդ, ուսումնասիրվել են արտաքին եւ ներքին հսկողության տեսախցիկներից տեսագրություններ, որոնք արձանագրել են Գալյավիեւի հանցագործության պահը:

Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավարը մի շարք հատուկ ցուցումներ է տվել քրեական գործի հետագա քննության համար: Ներառյալ քննիչները կուսումնասիրեն ուսումնական հաստատությունում անվտանգության միջոցառումների ապահովման կարգը, կստուգեն, թե համապատասխանում է արդյոք այն գործող օրենսդրությամբ սահմանված բոլոր պահանջներին: Ռուսաստանի Քննչական կոմիտեի նախագահը եւս մեկ անգամ հիշեցրել է հանցագործության կատարմանը նպաստած պատճառներն ու պայմանները մանրակրկիտ ուսումնասիրելու անհրաժեշտությունը: