Հայ համայնքի վիճակը լավ է։ Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի Սամվել ծայրագույն վարդապետ Աղոյանը։

 «Առայժմ վտանգ չկա։ Ժողովրդի մեջ անհանգստություն չկա»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ մայիսի 9-ին Գազայի հատվածից հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ: Ի պատասխան՝ Իսրայելի բանակը հարվածել է Գազայի հատվածի հարավում ՀԱՄԱՍ-ի ռազմական դիրքի ուղղությամբ:

Այսօր՝ մայիսի 12-ին, հայտնի է դարձել, որ Իսրայելը հրաժարվել է ընդունել զինադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը, որը նա փոխանցել է միջազգային կազմակերպությունների միջոցով:

Մինեւնույն ժամանակ շարունակվում են երկրի սահմանամերձ շրջանների գնդակոծությունները: Գազայի հատվածից արձակված հրթիռներից մեկը հարվածել է Հոֆ Աշկելոնի շրջխորհրդի մթերային խանութին: Խանութում ոչ ոք չի եղել, ուստի ոչ ոք չի տուժել, շենքը ավերվել է: