ՀՀ ԶՈՒ ԳՇ պատվիրակությունը մայիսի 12-ին Մոսկվայում մասնակցել է Ռուսաստանի Դաշնությունում սեպտեմբեր ամսին կայանալիք «Արեւմուտք 2021» զորավարժությունների նախապատրաստման բանակցությունների երկրորդ փուլին։

Բանակցությունների ընթացքում քննարկվել են զորավարժության մտահղացման հիմքերը, ստորաբաժանումների համակողմանի ապահովման եւ տեղափոխման, ինչպես նաեւ այլ կազմակերպչական հարցեր: