Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ շարժման «Իզեդեն ալ Ղասամ» ջոկատի մարտական թեւը հայտարարել է իր առաջնորդներից մեկի զոհվելու մասին Իսրայելի կողմից հրթիռակոծության հետեւանքով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Հայտնում ենք Բասեմ Իսայի մահվան մասին, որը «Իզեդին ալ Ղասամ» ջոկատի հրամանատարներից մեկն էր եւ պատասխանատու էր Գազայի համար»,-շարժման հայտարարությունը հաղորդում է Dunya Al Watan պաղեստինյան ռադիոկայանը: Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ Իսան, այդկերպ, դարձել է ՀԱՄԱՍ-ի ամենաբարձր որակավորմամբ առաջնորդը 2014 թվականից ի վերջ:

Միեւնույն ժամանակ, ինչպես նշված է հայտարարությաւն մեջ, Իսայի հետ միասին իսրայելական կողմից հրթիռակոծման հետեւանքով զոհվել է ջոկատի եւս երեք առաջնորդ:

Գազայի առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ իսրայելյան հարվածների հետեւանքով զոհվել է 53 պաղեստինցի, ներառյալ՝ 14 անչափահաս եւ երեք կին: Ավելի քան 300 մարդ է վիրավորվել: Միեւնույն ժամանակ պաղեստինցի արմատականների կողմից Իսրայելի որոշ քաղաքների ուղղությամբ պատասխան հարվածների հետեւանքով զոհվել է առնվազն հինգ իսրայելցի: