Իլյաս Գալյավիեւը, որը երեքշաբթի սպանել էր մարդկանց Կազանի դպրոցում, խոստովանել է իր մեղքը, հայտարարել է քննության ներկայացուցիչը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Դատարանը խափանման միջոց է ընտրել երկու ամիս տեւողությամբ կալանքը: Քննչական կոմիտեի տվյալներով՝ Գալյավիեւն ուսումնական հաստատությունում արձակել է առնվազն 17 կրակոց:

Դատական նիստի ժամանակ հանցագործը հայտարարել է, որ նա չունի ծանր հիվանդություններ: Ընդ որում՝ ավելի վաղ ՔԿ-ում նշել են, որ Գալյավիեւը բազմիցս դիմել է բժիշկներին ուժգին գլխացավերի պատճառով, սակայն հոգեբույժի մոտ հաշվառված չի եղել: Այս տարվա սկզբում մրա մտերիմները նկատել են ագրեսիվություն եւ դյուրագրգիռ դրսեւորումներ նրա վարքում:

Գալյավիեւին Կազանի Խորհրդային շրջանային դատարանի դահլիճ է բերել ոստիկանության մի քանի աշխատակից: Դահլիճում ներկա գտված լրագրողներից մեկը հարցրել է նրան՝ հիշո՞ւմ է արդյոք՝ ինչպես է սպանել մարդկանց եւ արդյո՞ք նա օգտագործել է թմրանյութ: Այդ եւ այլ հարցերին Գալյավիեւը չի պատասխանել: