ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակը Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ: Այդ մասին չորեքշաբթի հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարը:

«Զրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի՝ ռուս խաղաղապահների կողմից խնդիրները կատարելու շրջաններում, ինչպես նաեւ մյուս թենամերը, որոնք ներկայացնում են երկուստեք հետաքրքրություն»,-ասվում է հաղորդագրության մեջ

Երկու երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների նախորդ հեռախոսազրույցները տեղի են ունեցել ապրիլի 7-ին եւ ապրիլի 24-ին: Նրանք քննարկել են նմանօրինակ հարցեր: