Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրեյեսուսը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Այս մասին նա հայտարարել է իր Twitter-ում՝ հորդորելով բոլորին երկրում պատվաստանյութի առկայության դեպքում պատվաստվել COVID-19-ի դեմ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այսօր Ժնեւի համալսարանական հիվանդանոցում իմ հերթն էր պատվաստվել COVID-19-ի դեմ»,- ասել է Գեբրեյեսուսը՝ հիշեցնելով, որ «պատվաստանյութերը կյանքեր են փրկում, եւ շատ կարեւոր է, որպեսզի բոլոր երկրները դրանք ունենան»: «Եթե դուք, ինչպես եւ ես, ապրում եք մի երկրում, որտեղ պատվաստանյութեր կան, խնդրում եմ պատվաստվել, երբ հերթը ձեզ հասնի»,- խորհուրդ է տվել ԱՀԿ ղեկավարը: