Կառավարությունում նիստից հետո անցկացվելու է անվտանգության խորհրդի նիստ։ Այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտնեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Քիչ առաջ կառավարություն ժամանեց նաև ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը, նա լրագրողների հարցերին չպատասխանեց։