Իսպանիայի ազգային ոստիկանությունը հազվագյուտ հռոմեական ոսկե մետաղադրամ վաճառելու փորձի ժամանակ ձերբակալել է երկու մարդու: Ինչպես հաղորդվում է հինգշաբթի օրը թագավորության իրավապահ մարմինների կողմից տարածված մամուլի հաղորդագրության մեջ, արդյունքում հայտնաբերվել է միանգամից երեք մետաղադրամ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Գտնված հռոմեական մետաղադրամները շատ լավ վիճակում են եւ պատմական մեծ արժեք են ներկայացնում: Սեւ շուկայում դրանց գինը կարող է հասնել 200 000 եվրոյի։

Հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ իրավապահ մարմիններին հայտնի է դարձել Լոնդոնից ժամանած նումիզմատին Հռոմեական կայսրության ժամանակաշրջանի ոսկե մետաղադրամ վաճառելու մի մարդու մտադրության մասին: Շուտով պարզվել է, որ դա ութ մետաղադրամներից կազմված հավաքածուի մի մասն է, որը գողացել էին 2012-ին Շվեյցարիայի մի քաղաքից մյուսն ընթացող գնացքից: