Իսրայելական ինքնաթիռները հարված են հասցրել Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի տանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Al Arabiya հեռուստաալիքին:

Նրա տվյալներով՝ հարվածի պահին Հանիան ինքը Գազա քաղաքում գտնվող իր տանը չի եղել:

Ավելի վաղ, ինչպես տեղեկացրել է պաղեստինյան WAFA գործակալությունը, վերջին մի քանի ժամվա ընթացքում Իսրայելից առափնյա անկլավը գնդակոծելու հետեւանքով մեծ վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին, վեց հարկանի բնակելի շենք է ամբողջությամբ ավերվել:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր առափնյա անկլավի առողջապահության նախարարությունը, երկուշաբթի օրվանից Իսրայելի շարունակվող հարձակումների զոհ են դարձել 83 պաղեստինցիներ, այդ թվում՝ 17 անչափահաս եւ յոթ կին: Մոտ 487 մարդ վիրավորվել է: Միեւնույն ժամանակ, հաղորդվում է, որ իսրայելական մի շարք քաղաքներին պաղեստինյան արմատականների հասցրած հարվածներից առնվազն վեց իսրայելցի է սպանվել։