ՀԱՄԱՍ շարժման «Իզզադդին ալ-Քասամ» թեւը, որը վերահսկում է Գազայի հատվածը, հայտարարել է երկրի հարավային Տիմնա հովտում գտնվող իսրայելական «Ռամոն» օդանավակայանի ուղղությամբ 250 կմ հեռահարության «Այաշ» տեսակի հրթիռի արձակման մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Dunya Al Watan-ին։

Ըստ նրա, այս հարվածը արմատականների պատասխանն է Գազայի հատվածում Իսրայելի կողմից վերջերս քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացմանը: ՀԱՄԱՍ-ը նաեւ կոչ է արել միջազգային բոլոր ավիաընկերություններին հրաժարվել տարածաշրջանում թռիչքներից: