​ԱՄՆ հյուսիս-արեւելքում գտնվող Մեյն քաղաքում երկու տարեկան մի տղա վիրավորել է ծնողներին տանը գտնված ատրճանակով, հայտնում է տեղական WGME հեռուստատեսությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը:

Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի Ուեսթ Բաթում: Ոստիկանությունը հայտնել է, որ երեխան զենքը գտել է մահճակալի կողքի սեղանի վրա: Նշվում է, որ տղայի հայրը թեթեւ վիրավորվել է գլխի շրջանում, իսկ մայրը՝ ոտքի: Ընդ որում, երեխան տուժել է կրակոցի հետ հարվածից: Երեքն էլ հոսպիտալացվել են վնասվածքներով, որոնք կյանքի համար վտանգ չեն ներկայացնում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ինչպես նշել են քննիչները, երեխան միայն մի կրակոց է արձակել:

«Այն, թե ինչպես է երեխային հաջողվել վերցնել զենքը եւ կրակել, լուրջ մտահոգության տեղիք է տալիս, եւ ներկայումս դեպքը հետաքննվում է»,- ասել է շրջանի շերիֆ Ջոել Մերին: Նա հավելել է, որ միջադեպը կարող էր շատ ավելի ողբերգական հետեւանքներ ունենալ: