Օգոստոսի կեսերին Իսպանիայի 47 միլիոն բնակչության ավելի քան երկու երրորդը կպատվաստվի COVID-19-ի դեմ: Այս մասին հայտարարել է վարչապետ Պեդրո Սանչեսը, հայտնում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ վերջին շաբաթների ընթացքում պատվաստումների ընդունումն արագացել է, եւ Իսպանիան հաջորդ ամիս 13 միլիոն չափաբաժին Pfizer պատվաստանյութ կստանա: «Մենք հավաքական իմունիտետի ճանապարհին ենք՝ մինչեւ օգոստոսի կեսերը 33 միլիոն հայրենակիցներ կպատվաստվեն»,- ասել է նա:

Առնվազն երեք մարզեր՝ Վալենսիանան, Կաստիլիան, Լեոնը, ինչպես նաեւ Կատալոնիան հայտարարել են, որ հունիսի կեսերից կսկսեն 40-50 տարեկանների պատվաստումը։

Իսպանիայում համավարակի մեկնարկից ի վեր գրանցվել է COVID-19-ով վարակման ավելի քան 3,5 միլիոն դեպք եւ 79208 մահ: Սակայն 14 օրվա ընթացքում 100 000 մարդու հաշվով դեպքերի թիվը հունվարի կեսի 523-ից իջել է 174-ի: