Իտալիայի կարգավորիչը Google-ին տուգանել է 102 միլիոն եվրոյով՝ Enel հավելվածն Android համակարգից բացառելու համար, փոխանցում է Reuters-ը:

Ավելի քան երկու տարի Google-ը թույլ չի տվել Enel JuicePass-ին աշխատել Android Auto-ի հետ՝ համակարգ, որը թույլ է տալիս հավելվածներն անվտանգ օգտագործել ավտոմեքենաներում` անարդարացիորեն սահմանափակելով դրա օգտագործումը եւ նախընտրելով Google Maps-ը:

Կարգավորողը Google-ին խնդրել է JuicePass-ը հասանելի դարձնել Android Auto-ում:

Google-ի ներկայացուցիչն Իտալիայում հայտարարել է, որ Google-ը համաձայն չէ հակամենաշնորհային կարգավորողի որոշման հետ եւ կուսումնասիրի փաստաթղթերը՝ իր հետագա քայլերը որոշելու համար: Google-ի առաջնահերթությունն Android Auto –ի անվտանգությունն է վարման ժամանակ` աջակցվող հավելվածների նկատմամբ խիստ կանոնների պահպանմամբ:

Կարգավորողը հայտարարել է, որ ամերիկյան հսկան գերակշռող դիրք է զբաղեցնում, որը թույլ է տալիս նրան վերահսկել հավելվածների մշակողների մուտքը վերջնական օգտատերերին Android-ի եւ դրա Google Play խանութի միջոցով: