Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է 2021 թվականի միասնական քննությունների օրերը:

Կենսաբանություն, Աշխարհագրություն և Համաշխարհային պատմություն առարկաների քննությունը տեղի է ունենալու հունիսի 8-ին:

«Օտար լեզուները՝ հունիսի 11-ին, Հայոց լեզու և հայ գրականությունը՝ հունիսի 15-ին, Մաթեմատիկան՝ հունիսի 18-ին։

Հայոց պատմությունն ու Ֆիզիկան՝ հունիսի 22-ին և Քիմիան ու Ռուսաց լեզուն՝ հունիսի 25-ին»,- նշում են ԳԹԿ-ից: