Հնդկաստանի ամենախիտ բնակեցված նահանգը մոտ 1,36 միլիարդ դոլար կծախսի COVID-19-ի դեմ պատվաստանյութի վրա: Ուտար Պրադեշ նահանգն այս շաբաթ նախնական բանակցություններ է վարել այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են Pfizer-ը եւ ռուսական արտադրող Sputnik V-ի տեղական գործընկերը:

Այս քայլը պայմանավորված է նրանով, որ Հնդկաստանի շատ նահանգներում պատվաստումների քանակը կրճատում են` կորոնավիրուսային վարակների ռեկորդային աճի պայմաններում պատվաստանյութերի խիստ պակասի պատճառով։ Հնդկաստանը երկրորդ օրն անընդմեջ ավելի քան 4000 մահ է գրանցում։

«Փողը խնդիր չէ, մենք հսկայական բյուջե ունենք»,- ասել է 240 միլիոն բնակչություն ունեցող նահանգի բարձրաստիճան մի պաշտոնյա: «Մենք մինչեւ 100 միլիարդ ռուփի (1,36 միլիարդ դոլար) կծախսենք»: Ըստ նրա՝ պատվաստանյութերի գնման համար հարկ կլինի միջոցներ ներգրավել նաեւ այլ մարզերից:

Նահանգը պատվիրել է նաեւ 10 միլիոն չափաբաժին AstraZeneca-ի պատվաստանյութ ու եւս մեկ պատվաստանյութ, որը մշակվել է տեղական պետական հետազոտական մարմնի կողմից: