Այսօրվանից մաս եմ կազմելու Հայաստանում իրական փոփոխությունների, ամուր և ժամանակակից պետություն կառուցելու գաղափարի շուրջ համախմբված «Հայրենիք» կուսակցության թիմին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը։

Նա մասնավորապես նշել է․

«Սիրելի´ հայրենակիցնե´ր,

տեղեկացնում եմ, որ երկար մտորումների, քաղաքական դաշտը ամբողջապես ուսումնասիրելու և ներքաղաքական իրավիճակը սթափ գնահատելու արդյունքում վերջնականապես հանգել եմ այն համոզման, որ այս իշխանությանը հեռացնելը կենսական ու գոյապահպանական նշանակություն ունի մեր ազգի, պետականության ու Հայրենիքի համար:

Ուստի, #Պատիվ_Ունեմ հայտնելու, որ այսօրվանից մաս եմ կազմելու Հայաստանում իրական փոփոխությունների, ամուր և ժամանակակից պետություն կառուցելու գաղափարի շուրջ համախմբված «Հայրենիք» կուսակցության թիմին...

Անվտանգ և միասնական Հայաստանն այլընտրանք չունի...»։

Հիշեցնենք, որ Թեհմինա Վարդանյանը եղել է «Հանրապետություն» կուսակցության անդամ եւ որպես այդ կուսակցության անդամ ընտրվել էԵրեւանի ավագանու անդամ «Լույս» դաշինքի կազմում:

Սիրելի´ հայրենակիցնե´ր, տեղեկացնում եմ, որ երկար մտորումների, քաղաքական դաշտը ամբողջապես ուսումնասիրելու և ներքաղաքական...

Опубликовано Թեհմինա Վարդանյան Четверг, 13 мая 2021 г.