Հնդկաստանի իշխանությունները ցանցեր են տեղադրել Գանգես գետում, որպեսզի կանխեն մարմինների նետումը ջրի մեջ: COVID-19-ի ավելի քան 100 զոհերի մարմիններ են նետվել գետը: Վիրուսային տեսանյութում երեւում է, որ դիակները շտապօգնության աշխատակիցներն են նետում:

Վերջին երկու օրվա ընթացքում տասնյակ քայքայվող մարմիններ են թափվել գետի միայն մի մասում, ինչի հետեւանքվ դրամնց ընդհանուր թիվը հասել է ավելի քան 100-ի, մարմիններ են հայտնաբերվել նաեւ Հնդկաստանի ամենասուրբ գետի ափամերձ այլ տարածքներում:

Տեղացիները Times Now-ին պատմել են, որ խոսքը ավելի քան 150 դիակի մասին է: Mirror Now-ը ցույց է տվել կադրեր, թե ինչպես են շտապօգնության աշխատողները մահացածներին մոտակա հիվանդանոցից տեղափոխում Գանգեսի մեջ գցելու համար։

Բիհարի ջրային ռեսուրսների նախարար Սանջայ Կումարը հայտարարել է, որ գետում «ցանցը տեղակայվել է» Ուտար Պրադեշի սահմանին, հաղորդում է NDTV-ն: Նրա խոսքով՝ ավելացվել է նաեւ ոստիկանական պարեկների թիվը: