Ֆլորիդայի նահանգապետ Ռոն դե Սանտիսը հայտարարել է կորոնավիրուսի սահմանափակումները խախտելու մեջ մեղադրվող ցանկացած բնակչի ներում շնորհելու իր մտադրության մասին: Fox News-ի եթերում հանրապետական նահանգապետը անակնկալ հայտարարություն է արել՝ քննադատելով պաշտոնյաներին մարդկանց պատժելու համար: 

«Սա արդեն չափից դուրս է», - ասել է նա: «Առողջության հետ կապված ամեն բան պետք է կրի խորհրդատվական բնույթ, ոչ թե պատժիչ»:

Նա հայտարարել է մարզադահլիճի սեփականատերեր Մայք եւ Ջիլիան Քառնեվալներին ներում շնորհելու մասին, որոնց սպառնում էր 120 օր ազատազրկում պարապմունքների ընթացքում մարդկանց բազմիցս դիմակ չկրելու թույլտվության համար: